ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նոր կանոնակարգ` գազաբալոնների անվտանգության համար

Նոր կանոնակարգ` գազաբալոնների անվտանգության համար
25.12.2015 | 09:16

Ավտոգազալիցքավորման ճնշակայաններում հաճախակի դարձած պայթյունների պատճառների վերացման նպատակով կառավարությունը նիստում հաստատել է ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը:
Որոշման հիմնավորման համաձայն, ոլորտում կան մի շարք խնդիրներ` կապված ԱԳԼՃԿ-ներին և գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների սահմանման, նոր արտադրված և ներմուծվող գազաբալոնների անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների սահմանման հետ։ Այս խնդիրների լուծման նպատակով հանձնարարականներ են տրվել Հայաստանի տրանսպորտի և կապի, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններին, ոստիկանությանը:
«Տեխնիկական կանոնակարգի նպատակն է սահմանել կիրառման համար միասնական, պարտադիր պահանջներ` Հայաստանի տարածք ներմուծվող, Հայաստանի տարածքում արտադրվող և (կամ) շուկայահանված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգերի համար»,- ասված է հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ